‘Brexit-ի բանակցությունների երկրորդ ռաունդը. տարաձայնություններ’

3437

Մեծ Բրիտանիայում եվրոպացիների իրավունքների երաշխավորում brexit-ից հետո, ԵՄ-ից դուրս գալու փոխհատուցում, Իռլանդիայի հետ սահմանի կարգավիճակ՝ այս հարցերը շարունակում են մնալ Բրյուսելում բանակցությունների «գայթակղության քարը»:

Brexit-ի հարցով գլխավոր բանագնաց Միշել Բարնիեի խոսքով՝ օգոստոսին կայանալիք երրորդ ռաունդը կնվիրվի այդ տարաձայնությունների պատճառների քննարկմանը: «Մենք շարունակում ենք լուրջ տարաձայնություններ ունենալ ԵՄ քաղաքացիների իրավունքների երաշխավորման, ինչպես նաև նրանց ընտանիքների ապագա անդամների իրավունքների և մի քանի սոցիալական արտոնությունների հարցերով: Անկասկած՝այն ամնեը, ինչ վերաբերում է եվրոպական իրավունքներին, կվերահսկի Եվրոպական դատարանը: Մենք եվրոպական իրավունքների անընդհատությունը երաշխավորելու այլ ճանապարհ չենք տեսնում»,- ասել է նա:

Brexit-ի հարցերով բրիտանացի նախարար Դևիդ Դևիսը, իր հերթին՝ հայտարարել է, որ ոգևորված է երկրորդ ռաունդում ձեռք բերված առաջընթացով: «Բանակցությունները դինամիկ էին և կառուցողական, և հուսով եմ, որ այդ մոդելը մեզ թույլ կտա առաջ շարժվել: Կամ էլ կարելի է այսպես ձևակերպել՝ Միշել, ժամանակն անցնում է»:

Բարնիեն ընդգծել է, որ «ԵՄ-ից կազմակերպված ու քաղաքակիրթ ձևով դուրս գալու գլխավոր պայմանը բոլոր ֆինասական հարցերի կարգավորումն է»:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգթոնը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 82-80 (տեսանյութ)’