‘
Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի առաջնորդները հանդիպումներ կանցկացնեն լատինաամերիկյան պետությունների ղեկավարների հետ:
Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆորտալեզայից ժամանել է Բրազիլիայի մայրաքաղաք, որտեղ բանակցություններ կանցկացնի լատինաամերիկյան մի շարք երկրների ղեկավարների հետ: Բանակցությունները տեղի կունենան այսօր՝ Բրազիլիայում BRICS-ի գագաթնաժողովի վերջին օրը:
Պուտինի աշխատանքային ծրագրում երկկողմ հանդիպումներ են, մասնավորապես, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի և Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկոյի հետ:
Գագաթնաժողովի առաջին օրը բրազիլական Ֆորտալեզա քաղաքում BRICS-ի անդամ երկրները համաձայնագիր են ստորագրել զարգացման բանկ հիմնելու վերաբերյալ, որը պետք է դառնա Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի այլընտրանքը:
Ռուսաստանը մտադիր է բանկի կապիտալում 2 միլիարդ դոլար ներդնել յոթ տարվա ընթացքում: Փոխանցում է BBC-ն:
‘