‘Brit Awards-ում ելույթ ունենալիս Մադոննան ընկել է աստիճաններից (Տեսանյութ)’

829

Ամերիկյան փոփ-երգչուհի Մադոննան  Brit Awards-ի մրցանակների հանձնման արարողությանը ելույթի ժամանակ վայր է ընկել աստիճաններից:

Տեսագրության մեջ երևում է,  որ երգչուհին կանգնած է աստիճաններին, որոնք տանում են դեպի բեմից ավելի բարձր տեղադրված հարթակը: Նա լայն թիկնոցով է, որը պարող տղան պետք է քաշեր-հաներ նրա վրայից, սակայն դա նրան չի հաջողվում, և թիկնոցի հետ միասին պարողը ցած է քաշում նաև Մադոննային, որն ընկնում է բեմի վրա:

Ինչպես հաղորդել է BBC-ի թղթակիցը, ընկնելուց հետո Մադոննան մի քանի վայրկյան դադարեցրել է երգը, բայց շատ արագ հավաքել է իրեն ու շարունակել ելույթը:

Հավելենք, որ երեկոյի գլխավոր հերոսը դարձել է երգիչ Էդ Շիրանը, որն արժանացել է երկու պարգևի, այդ թվում՝ «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դոնալդ Թրամփը կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար’
Հաջորդ հոդվածը‘Նախկին «Միսս Թուրքիային» ազատազրկում է սպառնում՝ Էրդողանին վիրավորելու համար’