‘British Airways-ը լքում է Վրաստանը’

872

British Airways բրիտանական ավիաընկերությունը մարտի 31-ից պաշտոնապես դադարեցնում է իր գործունեությունը Վրաստանում: Թբիլիսի-Լոնդոն ուղղությամբ վերջին չվերթը կիրականացվի մարտի 29-ին:

Ավիաընկերության՝ Վրաստանից հեռանալու որոշումը պայմանավորված է կոմերցիոն նկատառումներով: British Airways-ը հայտարարել է, որ Թբիլիսի-Լոնդոն-Թբիլիսի ուղղությամբ չվերթները ներկայումս պահանջարկ չեն վայելում:

Հիշեցնենք, որ British Airways-ը որոշակի ընդմիջումից հետո 2012-ին վերադարձել էր Վրաստան:

Նախորդ հոդվածը‘Իրանում 14 լրագրող է ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘Դեսպան. Իրանը կարող է միջնորդ լինել տարածաշրջանի հակամարտություններում’