‘British Petroleum-ին արգելել են ԱՄՆ կառավարության հետ նոր պայմանագրեր կնքել ‘

709

Շրջակա միջավայրի պաշտպանության ամերիկյան գործակալությունը ժամանակավոր արգելք է դրել բրիտանական British Petroleum ընկերության եւ ԱՄՆ կառավարության միջեւ նոր պայմանագրերի ստորագրման վրա:

Նման որոշման պատճառ է հանդիսացել բրիտանական կազմակերպության կողմից դրսեւորած ոչ բավարար պատրաստակամությունը Մեքսիկական ծոցում տեղի ունեցած նավթի արտահոսքի հետեւանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների ժամանակ: Այս մասին տեղեկացնում է գործակալության տարածած հայտարարությունը:

2010-ին Մեքսիկական ծովում Deepwater Horizon նավթային պլատֆորմի վրա տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 11 մարդ է զոհվել, շրջակա միջավայրին հսկայական չափերի վնաս է հասցվել

Նախորդ հոդվածը‘Անոնս. Հարցազրույց, որից հետո հայ նախարարը սպառնում է ֆրանսիացի լրագրողին’
Հաջորդ հոդվածը‘Նատալի Տոզյա. Չգիտեի, որ վկայություն տալը հանցագործություն է’