‘British Petroleum-ը ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր տուգանքը կվճարի ‘

862

Բրիտանական նավթ արդյունահանող «Բրիթիշ Պետրոլեում» ընկերությունը կպարտավորվի երեքից հինգ միլիարդ դոլար տուգանք վճարել Մեքսիկական ծոցում 20100-ի ապրիլին տեղի ունեցած խոշոր վթարի համար: BBC-ն տեղեկացնում է, որ այս որոշումը պետք է հաստատի ԱՄՆ արդարադատության նախարարությունը: Եթե այդ տեղի ունենա, դա կլինի Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենախոշոր տուգանքը:

Ամերիկյան Լուիզիանա նահանգի ափերին նավթի արտահոսքը տեղի է ունեցել 2010-ի ապրիլի 20-ին նավթային պլատֆորմի վրա տեղի ունեցած պայթյունի պատճառով: Պայթյունի ժամանակ զոհվեց 11 մարդ, իսկ նավթի արտահոսքը շարունակվեց չորս ամսվա ընթացքում՝ աղետ դառնալով շրջակա միջավայրի համար: 

Նախորդ հոդվածը‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Իրավապահ մարմինները հովանավորում են վաշխառուին ‘
Հաջորդ հոդվածը‘Չինաստանում անչափահաս տիբեթցին ինքնահրկիզվել է ‘