‘BVB-RUSSIA. Մխիթարյանը կարողացավ խաղալ Ռոյսի ու Կագավայի փոխարեն’

1507

bvb-russia.com ինտերնետային կայքը, ամփոփելով Եվրոպայի լիգայի 5-րդ տուրի «Կրասնոդար» — «Բորուսիա» հանդիպումը, առանձնացրել է Հայաստանի հավաքականի ու դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն էր: Չնայած պարտությանը, Մխիթարյանը կարողացավ Ռոյսի ու Կագավայի բացակայությամբ նրանց երկուսի տեղն էլ խաղալ: Ակտիվ էր, երբ խաղում էին իր հետ, թեև առաջին կեսում կրասնոդարցիները կարողացան փակել հայազգի կիսապաշտպանին: Սակայն երկրորդ կեսում ինքն էլ հնարավորություն ունեցավ գոլ խփելու, թիմակիցների համար էլ հնարավորություններ ստեղծեց»,- գրում է կայքի լրագրողը:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդու. «Բազմիցս ասել եմ, որ երազանքս է կարիերաս ավարտել Մադրիդում»’
Հաջորդ հոդվածը‘Սպորտ-Էքսպրես. «Կրասնոդարի» դեմ խաղում Մխիթարյանը լավագույնն էր «Բորուսիայի» կազմում’