‘ C խումբ.Ազգային հավաքականների վերլուծություն ‘

999

Աշխարհի առաջնության խմբային փուլին մասնակից հավաքականների դասավորվածությունը: Այս խմբում ակնհայտ ֆավորիտը Կոլումբիան է:

Ճապոնիա, Հունաստան, Կոլումբիա, Կոտ դ′ Իվուար

Կարող են նախապատրաստվել 1/8-ին

Կոլումբիայի հավաքական. «Լոս Կաֆետերոս»-ը համարվում է ամենազնիվ և հավասարաչափ ուժեր ունեցող խմբի ակնհայտ ֆավորիտը: Թվում է, նույնիսկ Ռադամել Ֆալկաոյի բացակայությունը չի խախտի Խոսե Պեկերմանի կառուցած խաղային համակարգը: Ամուր պաշտպանությունը և ամենատարբեր դիրքերից հարձակվող ֆուտբոլիստները թույլ են տալիս ասելու, որ կուլումբիացիները կարող են փլեյ-оֆֆ փուլ դուրս գալ առաջին տեղով: Կոլումբիան 16 տարի սպասել է, որ ձեռք բերի Աշխարհի առաջնության ուղեգիր: Եվ հիմա, վերջապես, նրանց բախտը բերել է. հավաքականն ունի հիանալի մարզիչ, տաղանդավոր ֆուտբոլիստներ և բավական հարմար խումբ:

Հունաստանի հավաքական.  Հնաոճ հույներին շատ ծանր կլինի  դիմակայել կոլումբիացիների ժամանակակից, տեխնիկապես հարուստ հարձակումները: Դժվար կլինի նաև հակամարտությունը  ֆիզիկապես հզոր կոտդիվուարցիների և խորամանկ ու կարգապահ ճապոնացիների հետ: Այս ընկերակցության մեջ Ֆերնանդու Սանտուշի հավաքականը նման է  անշնորհք ատլանտացու: Հույները արդեն որերորդ  անգամ ստիպված պետք է լինեն պաշտպանվել և համբերատար որսան պահը պայմանագրեր կնքելու:  Իսկ խմբային փուլից դուրս գալու համար իրենց զինանոցում պետք է ավելի լուրջ զենք ունենան:

4 գլխավոր ինտրիգը

Կоգնե՞ն Կագավան և Հոնդան Ճապոնիային. Ալբերտո Ջակերոնը կրեատիվ և ուժեղ ֆուտբոլիստների սահմանափակ ընտրություն ուներ, բայց որոշակի պայմանների դեպքում խմբից դուրս գալուն կարող   է оգնել «քաղցր» զույգը՝ Կագավա&Հոնդա: Երկուսն էլ  ակումբներում իրենց լավագույն ձևով չեն դրսևորել. Կագավան  քիչ է խաղացել  «Մանչեստր Յունայթեդում», իսկ Հոնդան դժվարությամբ է հարմարվել«Միլան»-յան իրականությանը: Սակայն, աշխարհի առաջնությանը այս երկու սամուրայները կմեկնեն առավելագույս կենտրոնացած և հավաքված:

Ամո՞ւր է արդյոք Հունաստանի պաշտպանությունը. Հույների պաշտպանական գծի ամրությունը շատ վիճարկելի է: Նրանք բավական լավ որակավորման խաղեր են անցկացրել և տասը խաղից ընդամենը չորսն են բաց թողել: Բայց այստեղ էլ հակառակորդները նրանց առաջ բարդ խնդիրներ չեն դրել: Դրոգբայի անմարդկային ճնշման տակ, Հոնդայի և Համեսի միջամտությամբ՝ «էլլադայի»   պաշտպանությունը  ճաքեր կտա և կճկվի:  .

Կարո՞ղ է արդյոք Կոտ դ’Իվուարը պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ խմբից.  Կոտդիվուարցիները  ուժեղագույն աֆրիկյան թիմն են Բրազիլիայի առաջնությունում: Նախկինում երբեք նրանք չեն հաղթահարել խմբային փուլը (անցած առաջնությունում նրանք ուժեղագույն խմբում էին բրազիլացիների և պորտուգալացիների հետ միասին և զբաղեցրին երրորդ տեղը):  Այս անգամ նրանք կարող են տեղ գտնել պատմության մեջ:.

Գոլ կխփի՞ Կարագունիսը.  37-ամյա Գեորգիոս Կարագունիսը դեռ ամեն ինչ կարող է: Նա Հունաստանի հիմնական առաջատարներից է: Այս ֆուտբոլիստը կարող էր իր կարիերան ավարտել Եվրո-2012-ից հետո, բայց խաղաց մինչև Աշխարհի առաջնությունը:

5 աստղ

Խեմես Ռոդրիգես. Ռոդրիգես Ֆալկաոյի բացակայությամբ դաշտում առաջատարը կլինի նրա ակումբակիցը՝ Խեմես Ռոդրիգեսը՝  վերջին տասնամյակի կոլումբիացի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը: Նա վտանգավոր պահերի իսկական գեներատոր է: Կոլումբիայում նրան անվանում են նոր Կարլոս Վալդերամ:

Յայա  Տուրե. Ժայռ: Իսկական տանկ, որը կարող է կոտրել ցանկացած պաշտպանություն և կանգնեցնել ցանկացած նորարարի: Տուրեն «Մանչեստր Սիթի»-ում հիասքանչ խաղաշրջան է անցկացրել, նա կատարյալ մարզավիճակում է: Եթե որևէ մեկը կարողանա կանգնեցնել կոլումբիացիներին, դա կարող է անել միայն Յայա Տուրեն:

Կոնստանտինոս Միտրոգլու. Հունաստանի հավաքականի հույսերից մեկն է: Նա վստահություն է ներշնչում և կարող է ստանձնել առաջատարի դերը: Կոնստանտինոսով ակտիվորեն հետաքրքվում են «Ինտերը» և  «Նապոլին»: Դուք ևս կարող եք հետևել նրան:

Կեյսուկե Հոնդա.. «Միլան»-ում անցկացրած դեբյուտային խաղաշրջանն այնքան էլ հաջող չէր: Սակայն Հոնդայի ձախ ոտքը դեռ տեղում է: «А սերիա»-ում նա ավելի շատ ճնշված ու վախեցած էր թվում: Բայց և այնպես հավաքականում Կեյսուկեն արքա է, և ստանդարտների իրացումը նրա оգտին արվող ամենահամոզիչ փաստարկն է:.

Դիդյե Դրոգբա. 36-ամյա Դրոգբան չի զիջում իր դիրքերը, նա առաջվա նման պահանջված է, ուժեղ է և արդյունավետ: Եթե գնդակը այս ֆուտբոլիստի մոտ հայտնվի, ապա դժվար է նրան կանգնեցնելը:.

5 խաղացողներ, որոնց դուք կհասցնեք ճանաչել

Իոանիս Ֆետֆատցիդիս. «Ջենոա»-ի փոքրիկ և կտրուկ կիսապաշտպանը կարող է հաղթահարել ցանկացած պաշտպանություն: Ֆետֆատցիդիսը անհավական արագ է և հարմարվող: Շնորհիվ այս ֆուտբոլիստի՝ Հունաստանի կիսապաշտպանությունը կարող է վերակենդանանալ:

Սերժ Оրյե.  Կոտդիվուարցիների այս աջ պաշտպանը գերազանց խաղաշրջան է անցկացրել, ընդգրկվել է Ֆրանսիայի առաջնության խորհրդանշական հավաքականում և գրավել է շատ թոփ ակումբների ուշադրությունը:

 Մայա Յոսիդա. Ճապոնացի այս ֆուտբոլիստը «Սաուտհեմպտոնից» հայտնվել է ճապոնական  շուկայի համար նախատեսված FIFA14-ի շապիկին, սակայն համաշխարհային ճանաչումից դեռ հեռու է: Յոսիդան աշխարհի առաջնության է մեկնում վնասվածքից նոր ապաքինված, և եթե այս հանգամանքը նրան չխանգարի, աշխարհը կտեսնի նրա ֆուտբոլային տաղանդը:

Լազարոս ԽրիստոդոլոպուլոսԼազարոսը դուրս թռավ «А սերիա»-ից «Բոլոնյա»-ի հետ միասին, բայց խաղաշրջանի ընթացքում լավ տպավորություն թողեց: Նա հասուն է, համբերատար և աշխատասեր: Այս ֆուտբոլիստը կարող է դառնալ հունական թիմի կարևոր մասը:

Մականելի Տորես. Սաուդյան  Արաբիայի առաջնության  անկայուն փլեմեյքերն է: Ճիշտ է, լավ չի հնչում, բայց պետք չէ ժամանակից շուտ հետևություններ անել: Երբ տեսնեք նրա խաղը, շատ կզարմանաք նրա կատարած հնարքներից:

Խաղեր, որոնք պետք է անպայման դիտել

Կոլումբիա – Կոտ-դ’Իվուար. Ոչ մի դեպքում բաց մի թողեք այս խաղը, որի հաղթողը կզբաղեցնի  առաջին տեղը, իսկ պարտվողը երկրորդ տեղի համար  կպայքարի ճապոնացիների, հույների հետ:.

Ճապոնիա –Հունաստան. Հենց այսպիսի մենամարտերի համար է Մունդիալը: Սա ոչ միայն ամբողջովին տարբեր խաղաոճերի բախում է, այլև մի կաթիլ անգամ նմանություն չունեցող մշակույթների: Հունաստանն ու Ճապոնիան իրարից շատ տարբեր երկու աշխարհներ են, ուստի մեզ սպասում է աշխարհների պատերազմ:

Խաղեր, որոնք ավելի լավ է չնայել

Ճապոնիա – Կոլումբիա, Հունաստան – Կոտ-դ’Իվուար. Այս խաղերը կարելի է նայել միայն այն դեպքում, եթե ճապոնացիներն ու հույները փլեյоֆֆ դուրս գալու հնարավորություն ունենան:  Եթե ամեն ինչ ավելի վաղ որոշված լինի, ապա այս խաղերը զուրկ կլինեն հետաքրքրությունից:

Ո՞ւր կարող են հասնել հաղթողները

Առաջին տեղը (ինչպես նաև երկրորդը)  կոլումբիացիներին ոչ միայն պատիվ կբերի, այլև կդառնա գլխացավանք: 1/8 եզրափակչում նրանց հակառակորդները կարող են դառնալ Իտալիան, Ուրուգվայը կամ էլ Անգլիան: Տարբերություն չկա. այս բոլոր թիմերի հետ էլ դժվար կլինի պայքարել: Եթե  Կոլումբիան փլեյ-оֆֆ մտնի առաջին տեղով, արդեն քառորդ եզրափակչում  կարող է խաղալ Բրազիլիայի հետ, իսկ եթե երկրորդի դեպքում՝  նրա մրցակիցը կլինի Իսպանիան:

Կոտ դ’Իվուարի համար նույնպես թե՛ առաջին, թե՛ երկրորդ տեղերը հեշտ կյանք չեն երաշխավորում. նա կհայտնվի նույն իրադրությունում, ինչ որ Կոլումբիան:.

Կանխատեսում

1.Կոլումբիա

2. Կոտ դ’Իվուար

3.Ճապոնիա

4. Հունաստան:

Նախորդ հոդվածը‘Պեսկով. Ֆրանսիայում Պուտինը և Պոռոշենկոն առանձին հանդիպում չեն ունենա’
Հաջորդ հոդվածը‘Համաշխարհային բանկ. ՀՀ-ում առկա է գերատեսչությունների տվյալների անհապատասխանություն ‘