‘C խումբ. ովքե՞ր կհամալրեն 1/8-րդ եզրափակչի մասնակիցների շարքերը’

894

 Ճապոնիա-Կոլումբիա. Խաղից առաջ 

C խումբ. 3-րդ շրջափուլ, հունիսի 24, 2014թ., ժամը՝ 23.59,  Կույաբա, «Արենա Պանտանալ», մարզադաշտ

Գլխավոր մրցավար՝ Պեդրո Պրոենսա (Պորտուգալիա)

 Ճապոնիա. «Սամուրայները» միայն մի հնարավորություն ունեն  կատարելու իրենց առջև դրված խնդիրը: Դրա համար  նրանք պետք է հաղթեն Կոլումբիային և սպասեն Կոտ դ`Իվուարի պարտությանը: Դատելով, թե ինչպես են անցկացրել առաջին խաղերը Ալբերտո Ձակերենիի սաները, պետք է ասել, որ այս թիմը հարձակման գծում բավականաչափ ներուժ ունի:  Սակայն, հույների և կոտդիվուարցիների հետ հանդիպումներում ունեցած բազմաթիվ հիանալի գոլային պահերից ընդամենը մեկ գոլ  է իրացվել:  Մեկնարկային խաղում «կապույտները» վերահսկում էին հանդիպման մեծ մասը և հակառակորդի ճնշումներին ինչ-որ չափով դիմանում էին, մինչև կոտդիվոարցիները երկու գնդակ ուղարկեցին նրանց դարպասը: Հաշիվը հավասարացնելու համար ճապոնացիներն այլևս ուժ չգտան: Հույների հետ այլ սցենար էր: Ասիացիները մեծ առավելություն ունեին, նրանք  խաղում էին ամբողջ կազմով, իսկ հույները մնացել էին 10 հոգով: Այդպես էլ խաղն ավարտվեց  0:0 հաշվով:

 

Կոլումբիա. «Սուրճագործները» ամբողջովին հաստատում են իրենց կարգավիճակը, և ամենայն հավանականությամբ  նրանք, նույնիսկ պարտության դեպքում, քառյակում կզբաղեցնեն առաջին տեղը: Կոլումբիան հիանալի խաղ է ցույց տալիս: Այս հավաքականը  1/8 եզրափակչին պատրաստվում է նախորդ խաղերում ունեցած  երկու հաղթանակով. Հունաստանին  հաղթելով 3:0, իսկ Կոտ դ’իվուարին 2:1 հաշվով: Կոլումբիան, մնալով առանց Ֆալկաոի, ապացուցեց, որ ինքը մեկ խաղացողի թիմ չէ: Այստեղ կան բազմաթիվ բարձր որակավորում ունեցող ֆուտբոլիստներ, որոնք հրաշալի խաղ են ցույց տալիս:  Վնասվածքի պատճառով այս խաղում հանդես  չի գա Կառոս Բական:

 ՀունաստանԿոտ դԻվուար 

Հունիսի 24, ժամը՝ 23.59, Ֆորտալեզա, «Կաստելաո» մրզադաշտ

Գլխավոր մրցավար՝ Կառլոս Վեռա(Էկվադոր) 

Հույները խմբային հանդիպումներում ոչ մի գոլ չեն խփել, բայց կոտդիվուարցիների հետ խաղում տարած հաղթանակը կարող է նրան դուրս բերել փլեյ-оֆֆ փուլ: Հույները շարունակում են պաշտպանողական ֆուտբոլ խաղալ: Եթե նրանք նույնիսկ 1:0 հաշվով հաղթեն այս խաղում, ապա ճանապարհը դեպի հաջորդ փուլ բաց կլինի, քանի որ Ճապոնացիները հազիվ թե կարողանան հաղթել կոլումբիացիներին:
  Իրենց խաղով կոտդիվուարցիներն ավելի հզոր են երևում, նույնիսկ այն դեպքում, երբ Յայա Տուրեն իր խաղի նույնիսկ կեսն էլ չի խաղում: Ի դեպ, այս оրերին ֆուտբոլիստը եղբոր մահվան լուրն է ստացել և որոշել է շարունակել մնալ իր երկրի հավաքականի տրամադրության տակ: Եվ այս խաղում տարած հաղթանակը ֆուտբոլիստը նվիրելու է իր եղբոր հիշատակին: Դիդյե Դրոգբան նույնպես իրեն շատ լավ է զգում և կարող է ընդգրկվել մեկնարկային կազմում:

Նախորդ հոդվածը‘Իրաք. Ջիհադիստները շահել են նավթի խոշոր գործարանի համար մղվող մարտը’
Հաջորդ հոդվածը‘1/8-րդ եզրափակչում հանդես կգան Կոլումբիան և Հունաստանը (տեսանյութ)’