‘Calciomercato. «Յուվենթուս»-ը պատրաստվում է ևս մեկ աղմկահարույց տրանսֆեր իրականացնել’

1001

«Յուվենթուս»-ը պատրաստվում է ևս մեկ աղմկահարույց տրանսֆեր իրականացնել: Այս մասին տեղեկացնում է Calciomercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, «ծեր սինյորա»-ն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է թիմ հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային, ով «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով ցանկանում է հեռանալ ակումբից:

Նշենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրոյից ոչ պակաս:

Նախորդ հոդվածը‘Կկայանա Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է գործարար Սամվել Մայրապետյանը’