‘CAS-ը կարող է թույլ տալ Սուարեսին մարզվել «Բարսելոնա»-ի հետ’

832

Լոզանի Մարզական արբիտրաժային դատարանը (CASоգոստոսի  8-ին կքննի «Բարսելոնայի» բողոքը հարձակվող Լուիս  Սուարեսի չորսամսայա  որակազրկման դեմ:

Հիշեցնենք, որ այս խիստ պատիժը ուրուգվայցի ֆուտբոլիստը ստացել է Աշխարհի առաջնության՝ Իտալիայի հետ հանդիպման ժամանակ` Ջորջո Կյելինիին կծելու համար (1:0):

Ինչպես գրում է Guardian-ը, հնարավոր է՝ դատարանը ՖԻՖԱ-ի որոշումը ուժի մեջ թողնի՝ մեղմացնելով այն և հնարավորություն տալով Սուարեսին մարզվել իր ակումբի հետ արդեն օգոստոսի կեսերից:

Իսկ, եթե, այնուհանդերձ, նման որոշում չընդունվի, ապա 27-ամյա ֆուտբոլիստի դեբյուտը «Բարսելոնա»-ում տեղի կունենա հեկտեմբերի 25-ին՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում:

Նշենք, որ ավելի վաղ Սուարեսի որակազրկման դեմ բողոքով հանդես էր եկել Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան, սակայն ՖԻՖԱ-ն այն ուժի մեջ էր թողել:

Նախորդ հոդվածը‘Հայ Ազգային Կոնգրեսի ցավակցությունը Վահագն Հակոբյանցի մահվան կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Գազայի հատվածում ուժի մեջ է մտել եռօրյա զինադադարը’