‘ CAS-ը մերժել է Պլատինիի բողոքարկումը’

1108

Լոզանի Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի բողոքարկումը՝ կապված ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի՝ իրեն ֆուտբոլային գործունեությունից 90 օրով հեռացնելու շուրջ։ Այդ մասին հայտնում է CAS-ի պաշտոնական կայքը։ Դատարանը նաև որոշել է չերկարաձգել որակազրկման ժամկետը։

Հիշեցնենք, որ Պլատինին ու ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը ազատվել են աշխատանքային պարտականությունների կատարումից՝ կապված ՖԻՖԱ-ում Աշխարհի 2018 և 2022 թվականների առաջնությունները հյուրընկալող երկրների ընտրության հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետ։ Բլատերը կասկածվում է Պլատինիի հաշվին 2011 թվականին ապօրինի կերպով երկու միլիոն շվեյցարական ֆրանկ փոխանցելու մեջ։

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալ. ««Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբից միշտ մեծ ակնկալիքներ ունեն»’
Հաջորդ հոդվածը‘ՖԱՖ-ի արձագանքը՝ հավաքականում Վարուժան Սուքիասյանի նշանակմանը’