‘CAS-ի որոշումը՝ Սուարեսի գործով’

902

«Բարսելոնա»-ի և Ուրուգվայի հարձակվող Լուիս Սուարեսի որակազրկումը ուժի մեջ է մնացել,-հաղորդում է Goal.com-ը:

Այսպիսի որոշում է այսоր ընդունել Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանը: Միևնույն ժամանակ CAS-ը թույլատրել է Սուարեսին մարզվել «Բարսելոնա»-ի հետ:.

Հիշեցնենք, որ ուրուգվայցուն արգելվել էր 4 ամսվա ընթացքում ֆուտբոլային որևէ գործուննեություն ծավալել, այդ թվում նաև մարզվել թիմի հետ: Այդ իսկ պատճառով «Բարսելոնան» չի կարողացել կազմակերպել Սուարեսի շնորհանդեսը «Կամպ Նոու» մարզադաշտում:

Այսպիսով, Սուարեսը կարող է մարզվել իր թիմի հետ, բայց խաղադաշտ կարող է վերադառնալ հուկտեմբերի 26-ին Մարդրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում լյուստրացիայի մասին օրենք է ընդունվել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մեկնել է սահմանի ամենալարված հատված` Բադեն-Բադեն’