‘Catalunya Radio. Չավին միայն մեկ դեպքում կվերադառնա «Բարսելոնա»’

1233

Ընթացիկ մրցաշրջանը վերջինն է քաթարական «Ալ Սադդ» ակումբի կիսապաշտպան Չավի Էրնանդեսի ֆուտբոլային կարիերայում:

Catalunya Radio-ն հայտնում է, որ խաղակոշիկները մեխից կախելուց հետո լեգենդար ֆուտբոլիստը ցանկանում է մարզել իր ներկայիս թիմը՝ «Ալ Սադդ»-ը:

Դրանից հետո Չավին ցանկանում է վերադառնալ հարազատ «Բարսելոնա» և մարզչական գործունեություն ծավալել կատալոնական ակումբում: Հաղորդվում է, որ Չավին «Բարսելոնա»-ում որպես գլխավոր մարզիչ կաշխատի միայն այն դեպքում, եթե իրեն միանգամից վստահեն հիմնական թիմը, այլ ոչ թե «Բարսա Բ»-ն կամ մանկապատանեկան թիմերից որևէ մեկը:

Նախորդ հոդվածը‘Ալեքսիս Սանչես. Հաճախ կյանքս լի է բարդություններով’
Հաջորդ հոդվածը‘Mundo Deportivo. ամռանը «Բարսելոնան» պատրաստ է հրաժեշտ տալ թիմի 7 խաղացողի’