Արագ շախմատի Champions Chess Tour Finals-ի (օնլայն) 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը մրցեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ եւ պարտություն կրեց չորս պարտիայում՝ 1,5։2,5։
Հայ գրոսմայստերը պարտություն կրեց առաջին պարտիայում, մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։
Նախորդ հինգ տուրերում Լեւոն Արոնյանը պարտվել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, ամերիկացի Հիկարու Նակամուրային, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, հաղթել ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւին եւ հոլանդացի Անիշ Գիրիին։
7-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ամերիկացի Ուեսլի Սոն։