Արագ շախմատի Champions Chess Tour Finals օնլայն մրցաշարի նախավերջին տուրում Լևոն Արոնյանը մրցեց աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջին համար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ 4 պարտիայում հաղթանակ տարավ 3։1 հաշվով։
Հայ գրոսմայստերը առավելության հասավ առաջին եւ չորրորդ պարտիաներում, մյուս երկու պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։ Մագնուս Կարլսենը դեռ նախորդ տուրում ապահովել էր առաջին տեղը։
Նախորդ 7 տուրերում Լևոն Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևին, հոլանդացի Անիշ Գիրիին եւ ամերիկացի Ուեսլի Սոյին, պարտվել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, ամերիկացի Հիկարու Նակամուրային, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին:
Վերջին տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը։ Արոնյանը հավակնում է երրորդ տեղին։