Արագ շախմատի Champions Chess Tour Finals-ի (օնլայն) 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը մրցեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ եւ չորս պարտիայում պարտություն կրեց 1,5։2,5 հաշվով։
Հայ գրոսմայստերը պարտություն կրեց երկրորդ պարտիայում, մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։
Նախորդ չորս տուրերում Լեւոն Արոնյանը պարտվել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին ու ամերիկացի Հիկարու Նակամուրային, հաղթել ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւին եւ հոլանդացի Անիշ Գիրիին։
6-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան։