Champions Chess Tour Finals․ Արոնյան — Դուդա՝ 1,5։2,5

718

Արագ շախմատի Champions Chess Tour Finals-ի (օնլայն) 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը մրցեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ եւ պարտություն կրեց չորս պարտիայում՝ 1,5։2,5։

Հայ գրոսմայստերը պարտություն կրեց առաջին պարտիայում, մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։

Նախորդ հինգ տուրերում Լեւոն Արոնյանը պարտվել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, ամերիկացի Հիկարու Նակամուրային, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, հաղթել ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւին եւ հոլանդացի Անիշ Գիրիին։

7-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ամերիկացի Ուեսլի Սոն։

Նախորդ հոդվածըԱնդրես Ինիեստա․ Ցանկանում եմ վերադառնալ «Բարսելոնա»
Հաջորդ հոդվածըԱԱ․ Տիտղոսը կվիճարկեն Ռուսաստանի եւ Հնդկաստանի հավաքականները