Champions Chess Tour Finals․ Լեւոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին

943

Արագ շախմատի Champions Chess Tour Finals օնլայն մրցաշարի նախավերջին տուրում Լևոն Արոնյանը մրցեց աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջին համար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ 4 պարտիայում հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Հայ գրոսմայստերը առավելության հասավ առաջին եւ չորրորդ պարտիաներում, մյուս երկու պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։ Մագնուս Կարլսենը դեռ նախորդ տուրում ապահովել էր առաջին տեղը։

Նախորդ 7 տուրերում Լևոն Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևին, հոլանդացի Անիշ Գիրիին եւ ամերիկացի Ուեսլի Սոյին, պարտվել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, ամերիկացի Հիկարու Նակամուրային, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին:

Վերջին տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը։ Արոնյանը հավակնում է երրորդ տեղին։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 832 նոր դեպք, 25 մահ
Հաջորդ հոդվածըՕֆշորային ֆայլերի արտահոսքը լույս է սփռում աշխարհի առաջնորդների գաղտնի հարստության վրա