Արագ շախմատի Champions Chess Tour Finals-ի (օնլայն) չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ եւ չորս պարտիայում առավելության հասավ 3։1 հաշվով։ Առաջին պարտիայում պարտություն կրելուց հետո հայ գրոսմայստերը հաջորդ երեքում հաղթանակ տարավ։
Առաջին երեք տուրերում Լեւոն Արոնյանը պարտվել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին ու ամերիկացի Հիկարու Նակամուրային, հաղթել ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւին։
Ընդհանուր հաշվարկում Լեւոն Արոնյանն ընթանում է երրորդ տեղում։
5-րդ տուրում նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը։


