‘Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակված ահաբեկիչներին 20 հազար դոլար են վճարել’

898

«Ալ-Քաիդայի» եմենյան մասնաճյուղը, որը ստանձնել է Փարիզում ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը, երեք տարի առաջ Կուաշի եղբայրներից մեկին է փոխանցել 20 հազար դոլար՝ ահաբեկչություններ իրականացնելու համար, փոխանցել է ABC հեռուստատեսությունը՝ հղում անելով ահաբեկչության դեմ պայքարի գծով անանուն մասնագետների:

Ըստ հեռուստաալիքի՝ 2011 թ. Շերիֆ Կուաշին մեկնել է Եմեն, որտեղ, հնարավոր է, հանդիպել է «Ալ-Քաիդայի» տեղական առաջնորդ, արմատական իմամ Անվար ալ-Ավլակիի հետ: Ոստիկանության գրոհից և ահաբեկիչներին ոչնչացնելուց առաջ նրանք հայտարարել են, որ գործել են «Ալ-Քաիդայի» և, մասնավորապես՝ ալ-Ավլակիի հանձնարարությամբ և ֆինանսավորմամբ:

Բացի այդ, նախօրեին ահաբեկիչների հրապարակած տեսահոլովակում «Ալ-Քաիդայի» եմենյան մասնաճյուղի ներկայիս պարագլուխ Նասր ալ-Անսին հայտարարել է, որ փարիզյան ամսագրի վրա հարձակումը կատարվել է ահաբեկչական կազմակերպության հանգուցյալ առաջնորդ Ուսամա բեն Լադենի կամքով, իսկ հարձակման պլանը կազմել է ալ-Ավլակին, որին ամերիկյան անօդաչու սարքը ոչնչացրել է 2011 թ. սեպտեմբերին՝ բեն Լադենին վերացնելուց հինգ ամիս անց: Փոխանցումէ newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայոմ Ադրբեջանի դեսպանը Լեռնային Ղարաբաղի պատճառով վիրավորվել է Guardian-ից’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Գյումրի. Բախում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. Ուղիղ’