‘Charlie Hebdo-ն լույս կտեսնի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարով’

380

Ֆրանսիական երգիծական Charlie Hibdo ամսագիրը հունվարի 14-ին լույս կտեսնի՝ շապիկին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարով, հաղորդել է Liberation-ը:

Ծաղրանկարում Մուհամեդ մարգարեն պատկերված է կանաչ ֆոնին, տխուր նստած, նրա այտի վրայով արցունք է հոսում, ու նա ձեռքին պաստառ է պահել՝ «Ես Շառլի եմ» (Je suis Charlie) մակագրությամբ: Շապիկի վերևում վերնագիրն է՝ «Ամեն ինչ ներված է» (Tout est pardonne):

Ամսագրի թարմ համարը լույս կտեսնի 3 միլիոն տպաքանակով: Մինչ ահաբեկչական գործողությունները ամսագրի տպաքանակը 60 հազար էր, ընդ որում՝ իրացվում էր ընդամենը դրա կեսը՝ 30 հազար օրինակ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ «քննարկվում է» — Azatutyun.am’
Հաջորդ հոդվածը‘Օբաման հաստատել է՝ ԱՄՆ-ում չեն համարում, թե Պաղեստինն ինքնիշխան պետություն է’