‘Cherchez la femme. Վերջը տղամարդիկ էս գործն էլ են թողնելու կանանց վրա ‘

1467

Եթե Ուկրաինայում մոտ ժամանակներս նախագահական ընտրություններ կայանային, ապա «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կհաղթեր գործող նախագահ Պյոտր Պոռոշենկոյին, վկայում են Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հարցման արդյունքները:

Խորհրդարանական ընտրություններում նույնպես «Բատկիվշչինան» առաջատար դիրքերում կլիներ:

Փետրվարին անցկացված նախորդ հարցման արդյունքներով առջևում Պոռոշենկոն էր, մինչդեռ հիմա հարցվածների 78%-ի կարծիքով՝ ներկայիս ղեկավարությունը «սխալ ուղղությամբ» է տանում երկիրը:

Տիմոշենկոն նաև երկրի վարչապետի պաշտոնում ամենացանկալի թեկնածուներից մեկն է: Բացի նրանից՝ ուկրաինացիները կուզենային այդ պաշտոնում տեսնել նաև Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:

Հարցումն անցկացվել է փետրվարի 23-ից մինչև մարտի 8-ը, Ուկրաինայի բոլոր շրջաններում, բացի Ղրիմից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն գործ է բացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. «Լիվերպուլ»-ը գիտի՝ ինչպես հաղթել «ՄՅՈՒ»-ին. անհանգստանալու պատճառ չեմ տեսնում»’