Լևոն Արոնյանը հաջողությամբ հաղթահարեց արագ շախմատի Chess Global Championship առցանց մրցաշարի 1/16 եզրափակչի արգելքը: ԱՄՆ-ը ներկայացնող Արոնյանը 2,5-0,5 հաշվով հաղթեց հույն Նիկոլաս Թեոդորուին: Առաջին երկու պարտիաներում հայ գրոսմայստերը հաղթեց, երրորդում գրանցվեց ոչ-ոքի:
Հոկտեմբերի 2-ին կայանալիք հաջորդ փուլում Արոնյանը կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող մեկ այլ հայազգի շախմատիստ Սամուել Սևյանի հետ: Վերջինս 3-2 հաշվով պարտության էր մատնել ֆրանսիացի Մաքսիմ-Վաշիե Լագրավին:
Արոնյան-Սևյան մրցախաղի հաղթողը քառորդ եզրափակչում կմրցի Դին Լիժեն (Չինաստան) – Նիհալ Սարին (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ: