Chess Global Championship. Արոնյանը մեկնարկեց հաղթանակով, հաջորդ փուլում կմրցի Սամուել Սևյանի հետ

423

Լևոն Արոնյանը հաջողությամբ հաղթահարեց արագ շախմատի Chess Global Championship առցանց մրցաշարի 1/16 եզրափակչի արգելքը: ԱՄՆ-ը ներկայացնող Արոնյանը 2,5-0,5 հաշվով հաղթեց հույն Նիկոլաս Թեոդորուին: Առաջին երկու պարտիաներում հայ գրոսմայստերը հաղթեց, երրորդում գրանցվեց ոչ-ոքի:

Հոկտեմբերի 2-ին կայանալիք հաջորդ փուլում Արոնյանը կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող մեկ այլ հայազգի շախմատիստ Սամուել Սևյանի հետ: Վերջինս 3-2 հաշվով պարտության էր մատնել ֆրանսիացի Մաքսիմ-Վաշիե Լագրավին:

Արոնյան-Սևյան մրցախաղի հաղթողը քառորդ եզրափակչում կմրցի Դին Լիժեն (Չինաստան) – Նիհալ Սարին (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ:

Նախորդ հոդվածըԱշխարհի երկրորդ ռակետի անսպասելի պարտությունը
Հաջորդ հոդվածըԱրդյո՞ք Ռուսաստանի Պրեմիեր լիգան կդադարեցվի