‘Christie’s-ը վաճառքի է հանում Ռոնալդ և Նենսի Ռեյգանների իրերի հավաքածուն’

1533

Christie’s աճուրդի տունը ուրբաթ օրը Լոնդոնում ներկայացնում է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի և նրա տիկնոջ՝ Նենսիի անձնական իրերի հավաքածուն, որն այնուհետև՝ սեպտեմբերի 21-22-ին, վաճառքի կդրվի Նյու Յորքում:

Ցուցադրվող իրերի շարքում են ոսկերչական աշխատանքներ, արվեստի գործեր, կահույքի առարկաներ՝ ինչպես Լոս Անջելեսի նրանց բնակարանից, այնպես էլ Սպիտակ տան՝ Ռեյգանի նախագահության ժամանակներից:

Christie’s-ի հաղորդման համաձայն՝ հավաքածուում կան հազարից մինչև 50 հազար դոլար արժողության առարկաներ, իսկ վաճառքից, ընդհանուր առմամբ, նախատեսվում է ստանալ երկու միլիոն դոլարից ավելի, որը կուղղվի Ռոնալդ Ռեյգանի Նախագահական հիմնադրամի և ինստիտուտի ծրագրերի ֆինանսավորմանը:

Ռեյգանն ԱՄՆ նախագահ է եղել 1981-1989 թթ.: Նա մահացել է 2004 թ., իսկ Նենսին՝ Ռեյգանից 12 տարի անց՝ 2016 թ. մարտի 6-ին:

Փոխանցում է BBC-ն:

 

 

Նախորդ հոդվածը‘Սլովակիան առաջին անգամ գլխավորում է ԵՄ Խորհուրդը’
Հաջորդ հոդվածը‘Կադիրովը ռեալիթի-շոուի ընթացքում կընտրի իր օգնականին’