‘Christie\’s-ի աճուրդը չի կարողացել վաճառել Apple-ի առաջին նմուշներից մեկը ‘

884

 

Apple ընկերության առաջին համակարգիչներից մեկը Լոնդոնի Christie\’s աճուրդի տան կազմակերպած վաճառքի ժամանակ առանց պահանջարկի է մնացել, հայտնում է բրիտանական  Press Association կայքը: Աճուրդի կազմակերպիչները մտադիր էին լոտի վաճառքից 50 հազար ֆունտ ստեռլինգ շահույթ ապահովել: Սակայն մասնակիցների առաջարկած առավելագույն գինը չի անցել 32 հազարից:

Ըստ աղբյուրի, հնարավոր է, որ Apple-1-ի նկատմամբ հետաքրքրության նման անկանխատեսելի բացակայությունը պայմանավորված էր նրանով, որ համակարգչից մի քանի կարեւոր դետալներ էին պակասում:  

2011-ն այս նմուշը eBay-ի աճուրդին մասնակցել է 170 հազար դոլար մեկնարկային գնով, սակայն այն ժամանակ էլ գնորդ չի գտել:

Նախկինում նման համակարգիչներն ավելի պահանջված էին: Այսպես, 2010-ին մեկ այլ Apple-1  Christie\’s-ում վաճառվել է մոտ 213 հազար դոլարով: Իսկ  Sotheby\’s աճուրդի տունը մի քանի ամիս առաջ նմանատիպ, սակայն աշխատող համակարգիչ է վաճառել ռեկորդային 374,5 հազար դոլարով:

Apple-ի առաջին մոդելը մշակվել է ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի կողմից: Նա ձեռքով հավաքում էր սարքը Սթիվ Ջոբսի ծնողների ավտոտնակում: Apple-1-ի առաջին նմուշը վաճառվել է 1976-ին՝ 666,66 դոլարով:

 

 

Նախորդ հոդվածը‘Մեքսիկացի նարկոբարոնի դին առեւանգել են ‘
Հաջորդ հոդվածը‘Նաթանյահուն հայտարարել է Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին ‘