‘Closer-ը արքայադուստր Քեյթին է հանձնել մերկ լուսանկարների կրիչները ‘

754

Ֆրանսիական Closer ժամանցային ամսագրի խմբագրությունը Քեմբրիջի դքսոհի Քեթրինին է փոխանցել վերջինիս մերկ լուսանկարների էլեկտրոնային կրիչները, հայտնում է FramcePress գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական արդարադատության մարմիններում իր ունեցած աղբյուրների վրա:

Ամսագիրը նախորդ շաբաթ հրապարակել էր Մեծ Բրիտանիայի գահաժառանգ Ուիլյանմի կնոջ՝ կիսամերկ լուսանկարները, որոնք արվել էին ֆրանսիական ամրոցներից մեկում նրա հանգստի ժամանակ: Ի պատասխան հրապարակմնա՝ արքայական ընտանիքը դատական հայց էր ներկայացրել ամսագրի դեմ, եւ երեքշաբթի Նանտեր քաղաքի դատարանը վճռել էր բավարարել հայցվորների պահանջը եւ արգելք էր դրել լուսանկարների հետագա տարածման վրա:

Դատարանը նաեւ պարտավորեցրել էր հայցվորներին հանձնել լուսանկարների թվային կրիչները՝ հակառակ դեպքում սպառնալով 10 հազար եվրո տուգանքով՝ հապաղման ամեն օրվա դիմաց;  FrancePress-ի հաղորդագրության համաձայն, Closer-ի խմբագրությունն այսպիսով կատարել է իր առջեւ դրված պարտավորությունները սահմանված ժամկետում:

Սակայն արքայադուստր Քեյթի անձնական կյանքին վերաբերող լուսանկարների պատմությունը սրանով չի ավարտվում: Չորեքշաբթի դանիական Se&Hoer օրաթերթի խմբագրությունը հայտարարել է, թե մտադիր է սեպտեմբերի 20-ին լույս տեսնող համարի տպագիր տարբերակում հրապարակել Քեյթի տասնյակ նոր «պիկանտ» լուսանկարներ: Շաբաթաթերթի խմբագչի խոսքով, պապարացիները խմբագրությանն առաջարկել են Ուիլյամին եւ Քեյթին պատկերող 240 լուսանկար, բայց հրապարակման են պատրաստվում դրանցից 60-70-ը:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ամառային բիաթլոնի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը Երեւանում է ‘