CNN․ ԱՄՆ հատուկ ծառայությունները տվյալներ են ստացել Ուհանի լաբորատորիայից

633

Ամերիկյան հատուկ ծառայություններին հաջողվել է զգալի թվով ֆայլեր ստանալ չինական Ուհանի Վարակաբանության ինստիտուտից, որոնք տեխնիկապես կարող են օգնել ստուգելու կորոնավիրուսի արհեստական ծագման վարկածը, հաղորդել է CNN հեռուստաալիքը։

CNN-ի աղբյուրները չեն հաղորդում, թե ինչպես են ստացվել այդ տվյալները, սակայն նշում են, որ այն համակարգիչները, որոնցում դրանք պահվում էին,  օգտագործում են ամպային սերվերներ, որոնք ջարդելը հավանական է։

Հրապարակման մեջ ասվում է, որ այժմ ամերիկացի փորձագետները պետք է հսկայական ծավալով տեղեկություններ մշակեն Ուհանում կատարված փորձարկումների վերաբերյալ, ինչի համար կօգտագործվի ԱՄՆ էներգետիկայի նախարարության Ազգային լաբորատորիայի գերհզոր համակարգիչը։ 

CNN-ը նկարագրում է կորոնավիրուսի ծագման երկու հիմնական վարկածները՝ բնական և արհեստական։ Ընդ որում, չի բացառվում, որ վիրուսը մոդիֆիկացվել է լաբորատորիայում, այնուհետև աշխատակիցներից մեկը պատահաբար վարակվել է դրանով, ապա այն տարածվել է։ Հնարավոր է նաև, որ ինստիտուտի փորձագետներից մեկը նմուշներ է վերցրել հիվանդ կենդանուց և պատահաբար դարձել է վիրուսի տարածման պատճառ, երբ վերադարձել է իր աշխատավայրը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըChessable Masters. Արոնյանն առաջին մրցախաղում պարտվել է Լի Քուանգին
Հաջորդ հոդվածըThe Independent. Ռոմելու Լուկակուն կդառնա «Չելսիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը