Հուրոն լճի երկնքում խոցված օբյեկտն իրենից ներկայացնում էր մետաղյա ոչ մեծ օդապարիկ՝ բեռով։
Այդ մասին,ինչպես հաղորդել է CNN հեռուստատեսությունը, ասվում է այն երկտողում, որը երկուշաբթի օրը ամերիկյան օրենսդիրներին ուղարկել են Պենտագոնի ներկայացուցիչները։
Հեռուստաալիքը նշում է, որ այդ գրությունն առաջին անգամ մանրամասներ է պարունակում այն մասին, թե ինչ տեսք ուներ անցյալ շաբաթ խոցված չճանաչված օբյեկտներից մեկը։ Պենտագոնի ներկայացուցիչների կարծիքով՝ օբյեկտն իրենից ներկայացնում էր «ոչ մեծ մետաղյա օդապարիկ՝ դրանից կախ տված բեռով»։
Գրության մեջ նաև նշվում է, որ երբ կիրակի օրը ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին՝ Հուրոն լճի վրա, օբյեկտը խոցվել էր, այն «դանդաղ իջել էր» լճի ջրերի մեջ։
Փոխանցում է tass.ru-ն։