CNN․ Ուկրաինան դարձել է ԱՄՆ-ի զենքի փորձարկման լաբորատորիա

292

Ուկրաինան վերածվել է արևմտյան զենքի փորձարկման լաբորատորիայի, որը ոչ միշտ է արդարացնում սպասելիքները, իսկ հակամարտության տված դասերից հետո ընդհանրապես կարող է անցնել անցյալի գիրկը, տեղեկացնում է CNN-ը։

«Դրանք ռազմական փորձարկումներ են իրական աշխարհում»,- մեջբերում է հեռուստաալիքը արևմտյան հետախուզության տվյալներին ծանոթ աղբյուրի խոսքը։

Ըստ այդմ՝ արևմտյան զենքերից ոչ մեկը «նախկինում չի կիրառվել արդյունաբերական տեսակետից զարգացած երկու երկրների հակամարտություններում», ուստի Ուկրաինան դարձել է «զինական լաբորատորիա՝ բոլոր իմաստներով»։

Հեռուսատաալիքը, հղում անելով պատերազմի դաշտում իրավիճակին ծանոթ ամերիկացի մի սպայի և բրիտանական վերլուծական կենտրոնին՝ նշում է, որ Պենտագոնի համար ուկրաինական հակամարտությունը  հսկայական ծավալով տվյալների աղբյուր է դարձել ամերիկյան համակարգերի վերաբերյալ, որոնցից շատերը շատ ավելի քիչ արդյունավետություն են ցույց տալիս, քան ենթադրվում էր։ Օրինակ, HIMARS համակարգերը, պարզվում է, ավելի հաճախ են տեխսպասարկման կարիք զգում ինտենսիվ կիրառման դեպքում։

Ուկրաինայից ստացվող տվյալները զորավարները կուսումնասիրեն երկար տարիներ, ասել է Պենտագոնի անանուն ներկայացուցիչը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըTata Steel Chess. Արոնյանը ոչ ոքի խաղաց Կարլսենի հետ
Հաջորդ հոդվածըՆեթանյահուի գրասենյակը կասկածելի փաթեթ է ստացել