CNN․ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Վաշինգտոն

234

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի Վաշինգտոնում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Հանդիպման ընթացքում երկու նախագահները ռազմավարական քննարկում կանցկացնեն Ուկրաինայում ռազմական գործողությունների, Կիևին ամերիկյան ռազմական օգնության, Արևմուտքի հակառուսաստանյան պատժամիջոցների շուրջ։

Այդ մասին երեքշաբթի երեկոյան, Զելենսկու այցի կապակցությամբ հրավիրված հատուկ ճեպազրույցի ընթացքում, լրագրողներին տեղեկացրել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա։

Ըստ պաշտոնյայի խոսքի՝ Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն առնվազն 50 երկրների դաշինք է կազմակերպել, որը ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային։

«Ցավոք՝ քանի որ Ռուսաստանը ոչ մի շահագրգռություն չի դրսևորում այդ պատերազմը դադարեցնելու հարցում, ինչպես որ մինչ այդ էլ չէր ցանկանում ջանքեր գործադրել այդ հակամարտությունը կանխելու համար, մենք գիտենք, որ առաջիկա օրերին հակամարտությունը կշարունակվի, ձմեռը դժվարին կլինի։ Մենք կշարունակենք ամեն օր անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել ուկրաինացի ժողովրդին»,- պնդել է բանախոսը։

Վլադիմիր Զելենսկին նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո երկրորդ անգամ է այցելում ԱՄՆ, և առաջին անգամ՝ «ռազմական հատուկ գործողության» մեկնարկից ի վեր։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱրդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է
Հաջորդ հոդվածըԻսկոն ու «Սեւիլիան» կխզեն պայմանագիրը