‘CNN. Ամերիկյան Գուանտանամո բազայի ղեկավարն ազատվել է պաշտոնից’

751

Ամերիկյան Գուանտանամո (Կուբա) ռազմածովային բազայի ղեկավար, ԱՄՆ ՌԾՈՒ փոխծովակալ Ջոն Ռինգը հետաքննության արդյունքում ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին կիրակի հաղորդել է CNN հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ Ռինգն ազատվել է « կառավարելու վերաբերյալ նրա ունակությունների նկատմամբ  հրամանատարության վստահության կորստի պատճառով»:

ԱՄՆ Հարավային հրամանատարության ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ պաշտոնանկությունը կապված է մարտին սկսված հետաքննության հետ:

Գուանտանամոյի հատուկ բանտն ստեղծվել է 2002 թ. նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի վարչակարգի օրոք: Բանտը նախատեսված է այն անձանց համար, ովքեր կասկածվում են ահաբեկչական գործունեության հետ կապերի մեջ: Բանտի ծախսերը ամերիկյան բյուջեի վրա տարեկան 400 մլն դոլար են նստում: Աշխարհի բոլոր ծայրերից այստեղ բերված մարդիկ կալանքի տակ են վերցվում անժամկետ և որոշ տվյալների համաձայն՝ ենթարկվում են կտտանքների՝ ամերիկյան հատուկ ծառայություններին անհրաժեշտ տեղեկությունները կորզելու նպատակով: Այդ առնչությամբ ԱՄՆ-ը    միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանն է արժանացել բազմիցս:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Էրդողանը խոստանում է կասեցնել դավադրությունը Լիբիայի ժողովրդի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Սինգապուրը սահմանափակումներ է մտցնում համացանցում’