CNN-ին տված հարցազրույցում Լուկաշենկոն հրաժարվել է խոսել Տիխանովսկայայի մասին

489

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվել է CNN-ի թղթակից Մեթյու Չենսի հետ խոսել ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի մասին։

«Այսպես ուրեմն, իգական սեռի այդ անձնավորության մասին ես չեմ խոսի։ Ես կանանց հետ չեմ մարտնչում և չեմ ուզում նրան բնութագրել»,- ասել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն ընդգծել է, որ ընդդիմության առաջնորդը «մի մարդ է, որն ապրում է որոշակի երկրում և այլ տեսակետ ունի»։ «Ես ճանաչում եմ այդ մարդկանց (ընդդիմությանը) Բելառուսում։ Նրանք ձեր կողմում են և ձեզնից փող են ստանում»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊեկինի Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց օտարերկրացի երկրպագուների
Հաջորդ հոդվածը«Ի՛սկը ծաղրածու է»․ Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդը՝ Սաակաշվիլիի մասին