‘
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սկզբում պետքարտուղարի պաշտոնում դիտարկել է ՄԱԿ-ում ԱՄՆ գործող մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիի թեկնածությունը: Սակայն Հարավային Կառոլինայի նախկին նահանգապետ Հեյլին հրաժարվել է՝ Թրամփին խորհուրդ տալով «ավելի հարմար մեկին» գտնել այդ պաշտոնի համար:
«Ես հրաշալի գիտեմ՝ երբ է ամեն ինչ ճիշտ դասավորվում, երբ՝ ոչ: Ես պարզապես մտածեցի, որ նա կարող է ավելի լավ մեկին գտնել այդ պաշտոնի համար»,- CNN-ին տված հարցազրույցում պատմել է Հեյլին: Իսկ երբ նրան ավելի ուշ առաջարկվել է ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի պաշտոնը, նա համաձայնել է՝ պայմանով, որ ինքը պետք է հնարավորություն ունենա ազատ արտահայտվելու և անկախություն ունենալ որոշումներ կայացնելիս:
Օրերս Foreign Policy ամսագիրը տեղեկացրել էր, թե Հեյլին, իբր, պետքարտուղարի պաշտոնում պետք է փոխարինի Ռեքս Թիլերսոնին:
«Մենք նման լուրերը չենք մեկնաբանում»,- այդ լուրերը մեկնաբանելու ТАСС-ի թղթակցի խնդրանքին ի պատասխան՝ նշել էր արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայության ներկայացուցիչը:
Փոխանցում է tass.ru-ն:
‘