‘CNN. Ռեստորանի միջադեպից հետո Սառա Սանդերսին կպաշտպանի գաղտնի ծառայությունը’

2522

ԱՄՆ գաղտնի ծառայությունը պաշտպանության տակ կառնի Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսին, որին անցյալ շաբաթ հրաժարվել էին սպասարկել ռեստորանում, հաղորդել է CNN-ը:

Հեռուստատեսության աղբյուրների տվյալներով՝ երկրի առաջին դեմքերի, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի անվտանգության համար պատասխանատու ծառայությունը Սանդերսի անվտանգությունը կսկսի ապահովել չորեքշաբթի օրվանից: Թե որքան ժամանակ նրանք դա կանեն՝ առայժմ չի նշվում:

Ծառայության ներկայացուցիչները հրաժարվել են հաստատել այս լուրը: «Գաղտնի ծառայությունը մեկնաբանություններ չի ներկայացնում պահպանության գործողությունների վերաբերյալ՝ դրանց անցկացման անվտանգությունն ապահովելու նպատակով»,- ասվում է հեռուստաընկերության հրապարակած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Սանդերսը Twitter-ում գրել էր, որ Վիրջինիա նահանգի Լեքսինգթոն քաղաքի ռեստորաններից մեկում հրաժարվել են իրեն սպասարկել «Թրամփի մոտ աշխատելու» համար:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել. Ազատություն’
Հաջորդ հոդվածը‘Կանանց համար ամենավտանգավոր երկրները’