‘CNN. Էբոլայով հիվանդներն առողջացածներից արյուն են գնում սև շուկայում’

1107

Մահացու Էբոլա վիրուսով վարակվածներից ոմանք սև շուկայում արյուն են գնում առողջացածներից՝ ենթադրելով, որ այդ արյան մեջ հակամարմիններ կլինեն, որոնք ընդունակ են հաղթահարելու հիվանդությունը, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հայտարարություններին:

Նման եզրակացության հիվանդները եկել են այն բանից հետո, երբ առողջացած հիվանդները փորձնական շիճուկներ են ստացել, որը դեռ բոլոր թեստերը չի անցել: Համենայն դեպս՝ ԱՀԿ-ն նախազգուշացնում է, որ նման եզրակացություն ը դեռևս ապացուցված չէ:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, GlaxoSmithKline դեղագործական ընկերությունը Էբոլայի դեմ շիճուկների փորձարկումն սկսել է սեպտեմբերի 2-ին: Դեղամիջոցը փորձարկվել է 10 առողջ կամավորների վրա: Ակնկալվում է, որ շիճուկի զանգվածային կիրառման հնարավորության մասին վերջնական եզրակացություններ կարվեն տարեվերջին: GlaxoSmithKline ընկերության դեղամիջոցի բաղադրության մեջ վիրուսը չկա, այլ կա ընդամենը նրա գեներից մեկը: Գիտնականների հիմնական խնդիրն է ոչ միայն պարզել, թե արդյո՞ք այդ դեղամիջոցը կարող է կողմնակի ազդեցություններ ունենալ, այլև՝ թե այն կարո՞ղ է օրգանիզմում հակամարմիններ արտադրել Էբոլայի դեմ: Փոխանցում է ria.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Գերմանացի մուսուլմանները՝ ընդդեմ ծայրահեղականության’
Հաջորդ հոդվածը‘Հայ և ադրբեջանցի պատմաբանների ստեղծած նորագույն պատմությունը ‘