‘CNN-ի եւ Fox News-ի ղեկավարները միմյանց մեղադրել են լրատվական բիզնեսից դուրս գտնվելու մեջ’

834

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում CNN եւ Fox News հեռուստաալիքների ղեկավարները փոխադարձաբար իրար մեղադրել են  լրատվական բիզնեսից ամբողջությամբ չհասկանալու եւ դուրս գտնվելու մեջ:

Առաջին հարվածը հասցրել է Fox News-ի նախագահ Ռոջեր Աիլեսը՝ այս շաբաթ տված հարցազրույցում, ինչը բավականին տարօրինակ է թվացել CNN-ին: Այս կապակցությամբ այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում CNN-ի նախագահ Ջեֆ Ցուկերը հանդես է եկել հակադարձ հայտարարությամբ՝ նշելով, թե բոլորի համար պարզ է, որ իրենք գտնվում են բիզնեսում՝ ի տարբերություն մյուս ազնիվ եւ հավասարակշված լրատվականների:

Ռոջեր Աիլեսի գործողությունները հիմնականում ուղղված են եղել Ջեֆ Ցուկերի՝ վերջերս գործադրած ջանքերին, որոնք ուղղված էին նրան, որպեսզի ընդլայնվի CNN-ի՝ հրատապ նորություններից բացի այլ տեղեկատվություն տրամադրելու դաշտը: Հայտնում է USAtoday-ը:

Նախորդ հոդվածը‘Գարշահոտ եւ սառցակալած շքամուտքեր` Երեւանի կենտրոնում (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկյան կոնգրեսմենների կեսը միլիոնատեր է’