‘CNN.Ուկրաինայի տարածք է մտցվել 5 հազար ռուսաստանցի զինվոր’

1368

Ուկրաինայի տարածք է մտցվել 5 հազար ռուսաստանցի զինվոր: Բրիտանական կառավարությունում իր աղբյուրներին հղում անելով՝ այսպիսի տվյալներ է հրապարակել ամերիկյան CNN հեռուստաընկերությունը:

Ուկրաինայի սահմանի մոտ ռուսաստանյան զորքերի 20 հազարանոց խմբավորում կա:

Հարևան պետության զորքերի ներխուժման մասին Ուկրաինան պաշտոնապես հայտարարեց հինգշաբթի: Մոսկվան վճռականորեն հերքում է բոլոր այդ մեղադրանքները: Ռուսաստանցի զինվորականների ներկայությունն օտար տարածքում բացատրվում է կամ նրանով, որ նրանք «արձակուրդում» են գտնվում, կամ էլ՝ իբր «մոլորվել» են ու պատահաբար հայտնվել Ուկրաինայում: Փոխանցում է echo.msm.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հրազենային վնասվածք պատճառողը ձերբակալվել է’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի սպառողական շուկայում 2014 թվականի օգոստոսին գնաճը կազմել է 0.7% ‘