ՌԴ–ում ԱՄՆ դեսպանը «շանտաժ» է անվանել Լավրովի խոսքը

426

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը քննադատաբար է գնահատել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքը միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին։

Ամերիկյան դիվանագետնը նման կարծիք է հայտնել CNN-ին տված հարցազրույցում։

«Մենք չենք տրվի միջուկային շանտաժին, բայց նաև չենք հանդուրժի, որ միջուկային զենք թափահարվի, և հավասարակշռություն պահպանենք միջուկային հակամարտության սահմանի վրա»,- պնդել է Սալիվանը՝ պատասխանելով ռուսաստանյան ԱԳՆ-ի ղեկավարի խոսքը մեկնաբանելու խնդրանքին։

Ըստ Սալիվանի՝ Վաշինգտոնը մտադիր չէ «անպատասխանատու բանավեճի մեջ մտնել միջուկային զենքի վերաբերյալ»։ ԱՄՆ-ը «պատրաստ է դիմակայել միջուկային ագրեսիան Միացյալ Նահանգների դեմ»,– հավելել է դեսպանը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի իր Telegram ալիքում գրել է, որ արևմտյան երկրների հայտարարությունները` իբր Մոսկվայից եկող միջուկային սպառնալիքների մասին, կեղծիք են։ Ըստ Զախարովայի՝ Արևմուտքի համար կարևոր չէ, թե Մոսկվան ինչ է ասում, խոսքերի իմաստը աղճատվում է, ինչը տեղի է ունեցել նաև Ռուսաստանի արտգործնախարարի ասածի պարագայում։ Իսկ նախարարը, խոսելով միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին, ասել է․ «Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, և մենք, իհարկե, չէինք ցանկանա, որ հիմա, երբ այդ ռիսկերը չափազանց նշանակալի են, չէինք ուզենա, որ դրանք արհեստականորեն ուռճացվեն, իսկ ցանկացողները շատ են։ Վտանգը լուրջ է, իրական է, դա չի կարելի թերագնահատել»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՓսակի․ Ռազմական օգնության համար մնացել է 250 մլն դոլար
Հաջորդ հոդվածըԶինվորականները գերի են վերցրել երկու բրիտանացու