‘COAF հիմնադրամը 100 գյուղ զարգացնելու համար 3 միլիոն դոլար է նվիրաբերել Հայաստանին ‘

584

Հայաստանի մանուկներ հիմնադրամը Նյու Յորքում կայացած 100 գյուղ զարգացնելու ռազմավարական ծրագրի զարգացման նպատակով հավաքել է 3 մլն դոլար: Այս մասին է նշվում հիմնադրամից ստացված հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի, Հիմնադրամը հավաքված միջոցները կուղղի (առաջիկա 10 տարիներին) 100 թույլ զարգացած համայնքների երեխաների զարգացմանը, այդ թվում նոր աշխատատեղերի ստեղծմանը, տարբեր տեսակի կրթական ծրագրերի իրականացմանը: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 2004 թվականին: Այդ ժամանակից ի վեր օգնություն է ցուցաբերել Արմավիրի և Արագածոտնի մարզերի 27 հազ. գյուղական բնակչության:

Նախորդ հոդվածը‘Նաիրիտցիները կրկին պատրաստվում են բողոքի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Որոշ ավտոճանապարհների առկա է մերկասառույց’