Coca-Cola-ն հեռանում է Ռուսաստանից

586

Coca-Cola ընկերությունը այլևս իր խմիչքերը չի արտադրի և չի վաճառի Ռուսաստանում։

Դա վերաբերում է ոչ միայն Coca-Cola, Fanta, Sprite, Burn գազավորված խմիչքներին, այլև BonAqua ջրին և «Добрый», « Моя семья» և  Rich հյութերին։

Ընկերությունում հայտնել են, որ առաքիչներն այժմ իրացնում են արտադրանքի մնացած պաշարները, որից հետո Ռուսաստանում այդ խմիչքներն այլևս չեն լինի։

Մարտ ամսին Coca-Cola-ն հայտարարել էր բիզնեսը Ռուսաստանում կասեցնելու, մասնավորապես՝ իր խմիչքների համար անհրաժեշտ բաղադրիչների ներմուծումը դադարեցնելու մասին։ Մայիսին Coca-Cola Co.-ի ղեկավար Ջեյմս Քուինսին չէր բացառել, որ համաշխարհային համբավ ունեցող ընկերությունը կարող է հեռանալ Ռուսաստանից։

Coca-Cola-ի մրցակիցը՝ Pepsi ընկերությունը նույնպես, գարնանը հայտարարել է Ռուսաստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՆիդեռլանդներում բացահայտել են ГРУ-ի անլեգալի
Հաջորդ հոդվածըԲրիտանիան առաջին անգամ պատժամիջոցներ սահմանել Կիրիլ պատրիարքի նկատմամբ