Տեղի ունեցան CONCACAF Golden Cup-ի խմբային փուլի հերթական հանդիպումները:
B խմբում ԱՄՆ-ի հավաքականը 6:1 հաշվով հաղթեց Մարտինիկային: Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Դարիլ Դայքը, Մայլս Ռոբինսոնը, Գյասի Զարդեսը և
Նիկոլաս Ջիոակինին դարձան մեկական գոլի հեղինակ, իսկ Մարտինիկայի ֆուտբոլիստ Սամուել Կամիլը ևս մեկ գնդակ ուղարկեց սեփական դարպասը:
Նույն խմբի մյուս խաղում Կանադայի հավաքականը ոչ մի շանս չթողեց Հայիթիի ընտրանուն՝ 4: 1: Դուբլը ձեւակերպեց Կայլ Լարինը, մեկական գոլ հեղինակեցին Սթիվեն Էուստաչին ու Դեվիդ Հոյլեթը: