CONCACAF GOLD CUP. ԱՄՆ-ը և Կանադան չխնայեցին մրցակիցներին(տեսանյութ)

381

Տեղի ունեցան CONCACAF Golden Cup-ի խմբային փուլի հերթական հանդիպումները:

B խմբում ԱՄՆ-ի հավաքականը 6:1 հաշվով հաղթեց Մարտինիկային: Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Դարիլ Դայքը, Մայլս Ռոբինսոնը, Գյասի Զարդեսը և
Նիկոլաս Ջիոակինին դարձան մեկական գոլի հեղինակ, իսկ Մարտինիկայի ֆուտբոլիստ Սամուել Կամիլը ևս մեկ գնդակ ուղարկեց սեփական դարպասը:

Նույն խմբի մյուս խաղում Կանադայի հավաքականը ոչ մի շանս չթողեց Հայիթիի ընտրանուն՝ 4: 1: Դուբլը ձեւակերպեց Կայլ Լարինը, մեկական գոլ հեղինակեցին Սթիվեն Էուստաչին ու Դեվիդ Հոյլեթը:

Նախորդ հոդվածըԿոնֆերենցիաների լիգա. «Ուրարտուն» ու «Նոան» պարտվեցին եւ դուրս մնացին պայքարից
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին. Պետքարտուղարություն