‘Corriere dello Sport. Դի Ֆրանչեսկոն մոտ է իտալական մեկ այլ ակումբ գլխավորելուն’

706

«Ռոմա»-ի նախկին մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն մոտ է իտալական մեկ այլ ակումբ գլխավորելուն: Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Ֆիորենտինա»-ն: Հաղորդվում է, որ կողմերն արդեն համաձայնության են եկել:

Հիշեցնենք, որ «գայլեր»-ը վերջերս էին պաշտոնանկ արել Դի Ֆրանչեսկոյին: Պատճառը թիմի անհաջող հանդիպումների շարքն էր՝ մասնավորապես Իտալիայի Գավաթից և Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը:

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալն ավարտեց մարզչական կարիերան’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ծրագիրը կրկին մերժվել է’