‘Corriere dello Sport. Լուիս Ադրիանոն, Մարիո Բալոտելին և այլք կհեռանան «Միլան»-ից’

1217

Ամռանը Լուիս Ադրիանոյի ու Մարիո Բալոտելիի գլխավորությամբ մի շարք ֆուտբոլիստներ կհեռանան «Միլան»-ից՝ գրում է «Corriere dello Sport»-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ամռանը թիմը պատրաստվում է հրաժարվել մի շարք խաղացողների ծառայություններից:

Ակնկալվում է, որ թիմը կլքեն Դիեգո Լոպեսը, Ֆիլիպ Մեքսեսը, Խոսե Մաուրին: Հնարավոր է՝ հեռանան նաև Քևին-Պրինս Բոատենգը և Անդրեա Բերտոլաչին:

Հազիվ թե «Միլան»-ում ելույթները շարունակի Մարիո Բալոտելին, ում տրանսֆերը պատկանում է «Լիվերպուլ»-ին: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 12 հանդիպման՝ խփելով միայն մեկ գնդակ:

Թիմից կհեռանա նաև Լուիս Ադրիանոն, ով ընթացիկ մրցաշրջանում 5 գոլ է խփել: «Միլան»-ն ակնկալում է շահավետ առաջարկ չինական կամ MLS-ը ներկայացնող որևէ ակումբի կողմից:

Նախորդ հոդվածը‘Հայտնի է դարձել «Ռեալ»-«Ռոմա» հանդիպման մրցավարի անունը’
Հաջորդ հոդվածը‘Ռանիերի. «5 միավորի տարբերությունը ոչինչ է. մենք կպայքարենք մինչև վերջին պահը»’