Աշխարհում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի թիվն անցած շաբաթ անցել է 6,5 միլիոնից, ինչը 0,7 միլիոնով ավելի է, քան նախորդ շրջանում, երևում է ТАСС-ի հաշվարկներից։
Կովիդով հիվանդացությունը բարձրացել է մինչև ապրիլի սկզբի մակարդակը։
Նկատվում է նաև կորոնավիրուսի հետևանքով մահացածության աճ։ Վերջին յոթ օրերին աշխարհում մեկուկես անգամ ավելի շատ մարդ է մահացել, քան նախորդ շրջանում։
Եվրոպայում հիվանդացության հերթական վերելքն է շարունակվում։ Ամենաբարձր ցուցանիշներն այժմ Գերմանիայում են, որտեղ մեկ օրվա ընթացքում արձանագրվում է ավելի քան 140 հազար դեպք, ինչն այդ երկրում առավելագույնն է մարտի վերջից ի վեր։ Մինչդեռ Ֆրանսիայում, որն անցյալ շաբաթ հիվանդացության ցուցանիշներով առաջին տեղում էր աշխարհում, անցյալ շաբաթ որոշակի նվազում է գրանցվել՝ կովիդ է արձանագրվել 120 հազար մարդու մոտ։ Գրեթե նույն մակարդակին են նաև ցուցանիշներն Իտալիայում։
Փոխանցում է tass.ru-ն: