Covid-19-ի դեպքերի թիվն աշխարհում անցել է 606 միլիոնից

170

Չորեքշաբթի առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 606 մլն 251 հազար 493-ի։

Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները։

Աշխարհում վիրուսի տարածման սկզբից  վարակի հետևանքներից մահացել է 6 միլիոն 505 հազար 750 մարդ։

Վարակման 20 միլիոնից ավելի դեպքերով երկրների ցուցակում են՝ ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Հարավային Կորեան։

Համավարակի ընթացքում աշխարհում կատարվել է Covid-19-ի դեմ պատվաստանյութերի 12 մլրդ 180 մլն 54 հազար ներարկում։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԼավրով․ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն հնարավոր չէ ավելի բարդացնել
Հաջորդ հոդվածըՀԴԲ-ն Թրամփի նստավայրում փաստաթուղթ է գտել օտար պետության միջուկային կարողության վերաբերյալ