Covid-19-ն աշխարհում․ միլիոնավոր մահեր Հնդկաստանում, 50 մլն վարակակիր Եվրոպայում

40

Հնդկաստանում համավարակի ընթացքում մահերի թիվը կարող է հասնել հինգ միլիոնի։

Եվրոպան հատում է վարակակիրների 50 միլիոնի սահմանը։

Ճապոնացի գիտնականի գնահատմամբ՝ Տոկիոյում Օլիմպիադայի կարանտինային պղպջակն արդեն պայթել է։

Մոլորակի վրա կորոնավիրուսով վարակվածների թիվը համավարակի մեկնարկից ի վեր կազմում է 192 միլիոն։ Վիրուսից, պաշտոնական տվյալներով, մահացել է ավելի քան 4 միլիոն 115 հազար մարդ։ Պատվաստումների թիվը գրեթե 3,7 միլիարդ է, լրիվ պատվաստում է ստացել Երկրի ավելի քան մեկ միլիարդ բնակիչ։

Հնդկաստանում արդեն 400 միլիոնից ավելի պատվաստում է կատարվել, բայց դա քիչ է 1,4 մլրդ բնակչություն ունեցող երկրի համար։ Ամերիկացի և հնդիկ փորձագետների հաշվարկներով՝ երկրում մահերի թիվը կարող է կազմել առնվազն հինգ միլիոն, և դա շատ ավելի մեծ թիվ է, քան պաշտոնական թվերը։

Եվրոպան առաջին աշխարհամասն է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 50 միլիոնից։ Եվրոպայի ներսում վարակակիրների թվով առաջատարը ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն է՝ Ռուսաստանը, որտեղ արձանագրվել է գրեթե վեց միլիոն դեպք։

Լոնդոնի Արքայական քոլեջի բնակչության առողջության ինստիտուտի նախկին տնօրեն Քենձի Սիբույայի կարծիքով՝ կարանտինային պղպջակի թաղանթը, որի մեջ Տոկիոյում Օլիմպիադայի մասնակիցներին հույս ունեին պահել դրա կազմակերպիչները, արդեն ճեղքվել է, և վիրուսը կսկսի տարածվել Ճապոնիայում։ Օլիմպիադայի կազմակերպիչները երեքշաբթի տեղեկացրել են, որ Օլիմպիադայի մարզիկների և այլ մասնակիցների շրջանում հուլիսի 1-ից հայտնաբերվել է կորոնավիրուսով հիվանդ 67 հոգի։

Օլիմպիադայի բացումը նախատեսված է առաջիկա հինգշաբթի, մրցումները կանցկացվեն առանց երկրպագուների՝ մարզադաշտերի տրիբունաները դատարկ կլինեն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՎաղարշակ Հարությունյանը ազատվել է պաշտոնից, Կարապետյանը՝ ՊՆախարարի առաջին տեղակալ
Հաջորդ հոդվածըՏոկիո-2020. Մանուչարյանը և Բաչկովը՝ Հայաստանի դրոշակակիրներ