Covid-19-ի հետ կապված «արտակարգ իրավիճակ»՝ Սիդնեյի շրջանում

530

Ավստրալիայի Սիդնեյ մեգապոլիսում և նրա շուրջ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը համարվում է ազգային մասշտաբի «արտակարգ իրավիճակ», հայտարարել է ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը։

Վարչապետը նշել է, որ նահանգում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշները «ոչ այն ճանապարհով են ընթանում», ինչի հույսն ունեին մասնագետները։ Վերջին օրվա ընթացքում Նոր Հարավային Ուելսում հայտնաբերվել է Covid-19-ի 141 դեպք, մեկ մարդ մահացել է։

«Նահանգի գլխավոր սանիտարական բժիշկը և նրա թիմը առաջարկել են այժմ նահանգում ստեղծված իրավիճակը գնահատել որպես ազգային արտակարգ իրավիճակ»,- հայտարարել է վարչապետը։

Բերեջիկլյանի խոսքով՝ մինչև հաջորդ ուրբաթ վիճակը հազիվ թե բարելավվի, և հազիվ թե լոքդաունը չեղարկելու հնարավորություն լինի։

Նահանգում ընդամնեը 3,3 մլն պատվաստում է կատարվել կորոնավիրուսի դեմ, որից 25,6 հազարը՝ երեկ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՆորվեգիա․ Ահաբեկչական հարձակման տասնամյակը
Հաջորդ հոդվածըԱՊԼ-ում պատվաստումը կլինի պարտադիր